ԱՄՆ-ի հակահետախուզությունը հաղորդել է, որ աշխարհի ամենափակ երկրի՝ ԿԺԴՀ-ի կառավարությունը միջուկային փարձարկման է պատրաստվում, որը նախորդներից բավականին լուրջ կարող է լինել։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։

Ամերիկացիների կարծիքով՝ ԿԺԴՀ-ն ամեն ինչ անում է արևմտյան հակառակորդներին վախեցնելու համար։ Ջոն Հոփքինսի համալսարանին կից Ամերիկա-կորեական ինստիտուտի ներկայացուցիչներն ուսումնասիրել են միջուկային փորձարկման տարածքները, որոնց մասին տվյալներ ստացել են Google Maps-ի միջոցով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները նմանօրինակ փորձարկումներ կատարել են Պունգե-րի հրաձգարանում՝ 2006 և 2009 թվականներին։ Վտանգը նրանում է, որ ԿԺԴՀ-ն միջուկային փորձարկումները կատարում է գետնի տակ։ Դրա հետևանքով այդ մասին կարել է իմանալ միայն կատարվելուց հետո։ ԱՄՆ իշխանությունները փորձարկման շրջաններում բեռնատարների և այլ տեխնիկայի քանակի ավելացման փաստեր են արձանագրել։

ՄԱԿ-ի պատժամիջոցներին Հյուսիսային Կորեան պատասխանում է միջուկային փորձարկումներով։ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն աել է, որ աշխարհը Կիմ Չեն Ինին և նրա վարչակազմին չպետք է թույլ տա հարևան երկրներին սպառնալ միջուկային զենքով։