Ավելի քան 50 մարդ Է հոսպիտալացվել Կանադայի Նյուֆաունդլենդ կղզու կենտրոնական մասում գտնվող Գրանդ Ֆոլս-Վինձոր քաղաքից ոչ հեռու ավտոբուսի վթարի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CBC հեռուստաալիքին:

 

 

Երեխաների ու դեռահասների փոխադրող ավտոբուսը շրջվել եւ ճամփեզրի ջրատարն Է ընկել փետրվարի 5-ի ուշ երեկոյան: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ընդամենը միջադեպի հետեւանքով թեթեւ վնասվածքներ Է ստացել 55 մարդ, որոնք հոսպիտալացվել են: Բժիշկների վկայությամբ՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

 

 

Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառ Է դարձել սայթաքուն ճանապարհը: