ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 8-ին' ժամը 12.07-ի,ն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցի տներից մեկում:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին: Տան բազմոցին հայտնաբերվել է 1963թ. ծնված Ս. Խ.-ի այրված դին: Տանիքից այրվել է 80 քմ հատված: