Փետրվարի 8-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի օդանավակայնի ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի 26 LU 439 և «ԳԱԶ-3110» մակնիշի 08 OO 220 պետհամարանիշով ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 34 SL 066 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

***

 

Փետրվարի 8-ին, ժամը 16.52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մոտակայքում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները «ԶԻԼ» մակնիշի 34 LS 851 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

 

***

 

Փետրվարի 8-ին, ժամը 15.52-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտակայքում տեղացած ձյան պատճառով ավտոճանապարհահատվածը դարձել է դժվարանցանելի, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ժամը 18.22-ին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա (35 ուղևոր):

 

Ժամը 20.48-ին «Սիսիանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների և հատուկ տեխնիկայի օգնությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 բեռնատար ավտոմեքենա:

 

***

 

Փետրվարի 8-ին, ժամը 14.19-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ քարհանքի մոտակայքում, «ՎԱԶ-2107» մակնիշի 538 LL 01 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

 

Հրշեջ-փրկարարներն Արամուս գյուղի քարի արտադրամասի մոտակայքից ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

 

***

 

Փետրվարի 8-ին, ժամը 13.53-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում ավտոմեքենաները մերկասառայույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները միջպետական Մ-10 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 25-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել 7 մարդատար ավտոմեքենա (24 ուղևոր):

 

***

 

Փետրվարի 8-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառայույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

 

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս են բերել 2 «Ֆորդ» մակնիշի բեռնատար և 6 մարդատար ավտոմեքենա (8 ուղևոր):

 

***

 

Փետրվարի 8-ին, ժամը 11.25-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով դուրս են եկել երթևեկելի հատվածից և արգելափավել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 10-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 34 MC 437, «ՊԱԶ» մակնիշի 2272Լ և «Օպել» մակնիշի 35 OD 702 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

 

***

 

Փետրվարի 8-ին, ժամը 11.17-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին՝ Ալագյազ գյուղի մոտակայքում, «Աուդի» մակնիշի 34 CN 245 պետհամարանիշով ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթեկելի գոտուց, սահել հարակից ձորակը և հայտնվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

 

***

 

Փետրվարի 8-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Հրազդան-Սևան հատվածում՝ գազալցակայանի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 34 PS 376 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեկելի գոտուց և սահել ձորակը (մոտ՝ 2 մ), տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 2-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթեկելի հատվածից և հայտնվել ձյան մեջ:

 

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: