ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2014 թվականի ընթացքում ստացել է տեղեկատվության 180 գրավոր հարցում և պատասխանել բոլոր հարցումներին: Ծառայության «թեժ գծով» ստացվել է 123 ահազանգ, որոնցից հիմնավոր են եղել և ընթացք ստացել 50-ը: ՍԱՊԾ-ի ստացած գրավոր դիմում-բողոքների թիվը 37-ն է, որոնց բոլորին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել:

 

2014 թվականի ընթացքում քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին «թեժ գծով» տրվել է ավելի քան 300 խորհրդատվություն:

 

Ահազանգերը և դիմում-բողոքներն առնչվել են հիմնականում սննդամթերքի թերի մակնշմանը և սննդամթերքի ժամկետանցությանը, նաև սանիտարահիգիենիկ պայմաններին: