Եվրահանձնաժողովը հուսով Է, որ փետրվարի 11-ին Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինային նվիրված բանակցություններում հնարավոր Է վճռական բեկում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է հարեւանության եւ ընդլայնման եվրոպական քաղաքականության կոմիսար Յոհաննես Հան, որը ժամանել Է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

 

«Փետրվարի 11-ի բանակցություններում հնարավոր Է վճռական բեկում լինի: Բանակցությունների բոլոր մասնակիցները հասկանում են, որ եկել Է ճգնաժամից դուրս գալու ելք գտնելու ժամանակը»,-ասել Է նա:

 

Եվրակոմիսարն ընդգծել Է, որ «Դոնբասում հումանիտար իրադրությունն օրհասական Է»:

 

Բացի այդ, Հանը նշել Է, որ փետրվարի 9-ին «հեռախոսային կոնսուլտացիաներ են տեղի ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի հետ»:

 

Նախօրյակին հայտնի Է դարձել, որ փետրվարի 11-ին Մինսկում տեղի կունենա «նորմանդական քառյակի» հանդիպումը: Դրա շուրջ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել ուկրաինական պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոյի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցի ընթացքում: Բացի այդ, նրանք պայմանավորվել են փետրվարի 9-ին Բեռլինում փորձագիտական կոնսուլտացիաներ անցկացնել արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների մակարդակով, իսկ փետրվարի 10-ին՝ շփման խմբի հա նդիպում՝ Մինսկի պայմանավորվածություններն ստորագրած կողմերի մասնակցությամբ: