Անթալիայում «ՈՒլիսը» առաժմ հաղթանակ չի կարողանում տոնել ստուգողական խաղերում, իսկ այսօր մեր թիմը պարտվեց ռուսական «Ռոստով» թիմին: Առաջին խաղակեսում «Ռոստովի» չնայած որոշակի առվելություն ուներ, բայց «ՈՒլիսը» կարողացավ անառիկ պահել սեփական դարպասն ու մեր տղաների դիմադրությունը կոտրել մրցակցին չհաջողվեց:
Ընդմիջումից հետո թիմերի կազմերում բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան ու մերոնք արդեն տեղի տվեցին զիջելով մրցակցին խոշոր՝ 0:4 հաշվով: «Ռոստովի» կազմում հետ տրիկի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Դմիտրի Պոլոզը:
Հաջորդ հանդիպումն արդեն անհամեմատ ուժեղ մրցակցի հետ է լինելու: Փետրվարի 14-ին կայանալու է «Սպարտակ» - «ՈՒլիս» խաղը: