Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' փետրվարի 10-ին' ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Երևանի մի շարք վարչական շրջանների ջրամատակարարումը:

 

 

Կդադարեցվի, մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 4-ից-12-րդ փողոցների, Սպանդարյան կայարանի և հա րակից հիմնարկ-ձեռնարկությունների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի վերին հատվածի և Արմավիր մարզի Մերձավան գյուղի և հարակից զորամասերի ջրամատակարարումը: