Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարները այսօր Բրյուսելում հաստատել են «սև ցուցակի» ընդլայնումը ՌԴ-ի քաղաքացիների և Ուկրաինայի հարավ-արեևելքի աշխարհազորայինների համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսին:

 

 

Դա արվել է «ԵԱՀԿ Մինսկի հանդիպմանը» լիակատար աջակցություն ցուցաբերելու համար»,-հաղորդել են ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից:

 

 

«Սահմանափակիչ միջոցները համաձայնեցված են»,-հայտարարել Ֆաբիուսը, հավելելով, որ դրանց ուժի մեջ մտնելը հետաձգված է մինչև Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունների արդյունքների պարզվելը:

 

 

Աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Եվրամիության 28 երկրների ԱԳ նախարարները փետրվարի 9-ին քննարկել են «սև ցուցակում» Ռուսաստանի ևս հինգ քաղաքացիների և ՈՒկրաինայի հարավ-արևելքում գործող 14 աշխարհազորայինների, ինչպես նաև ինը կազմակերպությունների ներառումը, որոնք, ԵՄ-ի կարծիքով, պատասխանատու են Ուկրաինայում հակամարտույթան բորբոքման համար: