ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Ամրամ Կլեկչյանին, երկու զինծառայողներին և զորամասի խոհարարին մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը։

 

 

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ամրամ Կլեկչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի երրորդ մասի երրորդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով հետաքննություն կատարելու լիազորությամբ, տեղեկանալով իր ենթակայության տակ գտնվող զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գրիգորյանի և Անդրանիկ Բադալյանի կողմից 2014թվականի մարտի 7-ի գիշերը զորամասից 70 լիտր ավտոբենզինի գողության փորձ կատարելու մասին ու իմանալով, որ նշ ված զինծառայողների կողմից նախկինում զորամասից գողացված 25 լիտր բենզինն իրացվել է ՀՀ ՊՆ թիվ N զորամասի խոհարար Կարեն Բալդրյանի միջոցով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի և ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 451-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով ունենալով հանցագործություններն ու դրանք կատարող անձանց բացահայտելու ուղղությամբ քրեադատավարական միջոցառումներ ձեռնարկելու պարտականություն, իր լիազորությունների շրջանակում անգործություն դրսևորելու, այն է հանցագործությունների դեպքերին սահմանված կարգով ընթացք չտալու և Կարեն Բա լդրյանին քրեական պատասխանատության չենթարկելու համար, նրան անհիմն վերագրելով նաև զորամասից բենզինի գողության այլ դեպքեր, 2014թ.մարտի 7-ին իր աշխատասենյակում Կարեն Բալդրյանից պահանջել և ժամեր անց ստացել է խոշոր չափի' 450000 ՀՀ դրամ կաշառք:

 

ՀՀ ՊՆ N զորամասի խոհարար Կարեն Բալդրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի առաջին մասի և 312 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունվարի կեսերին ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Նարեկ Գրիգորյանից 10000 ՀՀ դրամով գնել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված' վերջինիս և Անդրանիկ Բադալյանի կողմից նախորդ օրը զորամասից գաղտնի հափշտակված և զորամասի հարակից տարածքում թաքցված 11250 ՀՀ դրամին համարժեք 25 լիտր բենզինը և տնօր ինել իր հայեցողությամբ: Բացի այդ' բենզինի գողության և գողացված բենզինն իր կողմից ձեռք բերված լինելու մասին զորամասի հրամանատար, Ամրամ Կլեկչյանի կողմից տեղեկանալուց հետո Կարեն Բալդրյանը 2014թ. մարտի 7-ին ժամը 11:00-ի սահմաններում, Ամրամ Կլիկչյանի աշխատասենյակում զրույց է ունեցել նրա հետ, որի ժամանակ հանցագործության դեպքին սահմանված կարգով ընթացք չտալու և իրեն քրեական պատասխանատվության չենթարկելու համար Ամրամ Կլեկչյանին խոստացել ու ժամեր անց նրան տրամադրել է խոշոր չափի' 450000 ՀՀ դրամ կաշառք:

 

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Բադալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177, 177 հոդվածների երկրորդ մասերի առաջին կետերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թվականի հուլիսի 17-ից մինչև 2014թ.մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում զորակոչի հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելով ՀՀ ՊՆ թիվ 77382 զորամասում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն, մասնավորապես' նախնական համաձայնության գալով համածառայակից Նարեկ Գրիգորյանի հետ, 2014թ. հունվարի կեսերին ժամը 02:00-ի սահմաններում, զորամասի հավաքակայանում հերթապհության մեջ գտնվելու ընթացքում նշված վայրում կայանված «Գազ 66» ավտոմեքենայի բաքի կափարիչի կնիքը պոկելու միջոցով գողացել է 11250 ՀՀ դրամին համարժեք 25 լիտր բենզին, որը հաջորդ օրը իրացրե լ է Կարեն Բալդրյանին:

 

Բացի այդ' Անդրանիկ Բադալյանը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության փորձ,մասնավորապես' Նարեկ Գրիգորյանի հետ նախնական համաձայնության գալով, դարձյալ իր կողմից զորամասի հավաքակայանում հերթապահության մեջ ընդգրկվելու օրը' 2014թ. մարտի 7-ինժամը 02:00-ի սահմաններում նույն եղանակով փորձել է գողանալ 31500 ՀՀ դրամին համարժեք 70 լիտր բենզին,սակայն իր և հանցակցի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

 

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177, 177 հոդվածների երկրորդ մասերի առաջին կետերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ.հուլիսի 9-ից 2014թ.մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում զորակոչի հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելով ՀՀ ՊՆ թիվ 77382 զորամասում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն, մասնավորապես' նախնական համաձայնության գալով համածառայակից Անդրանիկ Բադալյանի հետ, 2014թ. հունվարի կեսերին ժամը 02:00-ի սահմաններում, վերջինիս կողմից զորամասի հավաքակայանում հերթապհության մեջ գտնվելու ընթացքում նշված վայրում կայանված «Գազ 66» ավտոմեքենայի բաքի կափարիչի կնիքը պոկելու միջոցով գողացել է 11250 ՀՀ դրամին համարժեք 25 լիտր բենզին, որը հաջորդ օրը իրացրե լ է Կարեն Բալդրյանին:

 

Բացի այդ' Նարեկ Գրիգորյանը , մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության փորձ, մասնավորապես' Անդրանիկ Բադ ալյանի հետ նախնական համաձայնության գալով, դարձյալ վերջինիս կողմից զորամասի հավաքակայանում հերթապահության մեջ ընդգրկվելու օրը' 2014թ. մարտի 7-ինժամը 02:00-ի սահմաններում նույն եղանակով փորձել է գողանալ 31500 ՀՀ դրամին համարժեք 70 լիտր բենզին,սակայն իր և հանցակցի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

 

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վերը նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու վերաբերյալ։