ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը փետրվարի 12-14-ին Երևանում կանցկացնի հայ-ռուսական երիտասարդական համաժողովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' համաժողովին կմասնակցեն տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետներ:

 

Հայ-ռուսական համաժողովի պաշտոնական բացման արարողությունից հետո մասնակիցները կբաժանվեն թեմատիկ խմբերի, որոնք կանցկացնեն մտագրոհ'թեմատիկ ուղղությունների հիմնախնդիրների քննարկում, համագործակցության հիմնական առաջարկությունների ձևավորում: Մասնակիցներն աշխատանքային խմբերում առաջարկություններ կմշակեն համապատասխան թեմատիկ ուղղություններով: Երկրորդ համաժողովային օրը մասնակիցները կսկսեն Հաղթանակի զբոսայգի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելությամբ:

 

Համաժողովի ավարտին տեղի կուենանա ամփոփիչ հայտարարության ներկայացում և հաստատում: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Միջազգային երիտասարդական կենտրոն» դաշնային պետական բյուջետային կազմակերպության միջև համագործակցության համաձայնագիր կստորագրվի: