Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը քննարկել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Մարաբդա-Քարցախի վրացական հատվածի շինարարության հարցերը, հաղորդում է Trend գործակալությունը:

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Իրակլի Կվիրիկաշվիլին այս կապակցությամբ ընդունել է Մարաբդա-Քարցախի երկաթուղու երկկողմանի համակարգող խորհրդի նախագահ, Ադրբեջանի տրանսպորտի նախարարության «Ազերիոլսերվիս» բաժնետիրական ընկերության ղեկավար Ջավիդ Ղուրբանովի հետ:

Կողմերը քննարկել և համաձայնեցրել են ապագա միջոցառումների ծրագիր վրացական հատվածի շինարարությունն արագացնելու համար:

Նշենք, որ վրացական հատվածի շինարարության համար Ադրբեջանը հատկացնելու է 775 միլիոն դոլարի վարկ: