Շուրջ 20 հազար օտարերկրացիներ են Սիրիայում կռվում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման եւ ահաբեկչական այլ կազմավորումների զինյալների շարքերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի (ԱՀԿ) ներկայացուցիչները:

 

ԱՀԿ-ի տվյալներով՝ ԻՊ-ի կազմում կռվում են աշխարհի 90 երկրների ներկայացուցիչներ, ներառյալ առնվազն 3,4 հազար եկվորներ Արեւմուտքի երկրներից եւ ավելի քան 150 ամերիկացիներ:

 

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ ԱՀԿ-ի տնօրեն Նիկոլաս Ռասմուսենը նշել Է, որ ԻՊ-ի մարտական խմբերին առավել մեծ թվով կամավորներ են միանում Սիրիայում:

 

«Սիրիա ժամանող օտարերկրացի զինյալների թիվն աննախադեպ Է: Այն գերազանցում Է նրանց թիվն, ովքեր վերջին 20 տարում ժամանել են Աֆղանստան եւ Պակիստան, Իրաք, Եմեն կամ Սոմալի»,- հավելել Է նա: