Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ՝ այսօր Orange-ը ներկայացրեց հատուկ առաջարկ: Մինչև ապրիլի 7-ն Orange-ի կանխավճարային ծառայություններից որևէ մեկին միանալու դեպքում բաժանորդները կարող են իրենց և սիրելիների համար ձեռք բերել երկու հաջորդական համարներով հատուկ փաթեթ՝ վճարելով ընդամենը 1000 դրամ (յուրաքանչյուր քարտի համար 500 դրամ):

 

Այս համարների համար արդեն ակտիվացված է «Սիրելի համար» ծառայությունը՝ երկու քարտատերերին թույլ տալով միմյանց հետ ընդմիշտ խոսել անվճար:
«Սիրո և գեղեցկության գալիք տոների առթիվ ներկայացնում ենք յուրահատուկ մի առաջարկ, որը թույլ կտա մեր բաժանոդներին մշտապես շփման մեջ լինել իրենց սիրելիների հետ՝ առանց ծախսերի մասին մտահոգվելու: Բացի այդ, առաջարկից օգտվողներին կտրամադրվի մեր նոր 041 համարային շարքերից երկու հաջորդական և հեշտ հիշվող համար»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

 

Առաջարկը գործում է Orange-ի բոլոր վաճառքի կետերում: «Սիրելի համար» ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով կայքը: