Կատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում Մադրիդի «Ռեալի» իրավիճակն Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկոյից» խոշոր հաշվով կրած պարտությունից հետո:

«Ռեալն» ինքը պետք է հոգ տանի իր խնդիրների մասին, իսկ մենք կմտածենք մեր խնդիրների մասին: Մրցաշրջանի ընթացքում տեղի են ունենում վերելքներ և վայրէջքներ: Մարզիչը միշտ իր թիմից առաջընթաց է սպասում, սակայն երբեք չի կարելի վստահ լինել, որ արդյունք կլինի: Եկեք սպասենք մրցաշրջանի ավարտին և տեսնենք, թե ով կլինի մրցաշարային աղյուսակի առաջատարը»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է Inside Spanish Football-ը:

Նշենք, որ Պրեմիերայի 22 տուրից հետո «Ռեալը» 54 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, կատալոնացիներն ունեն 53 միավոր: