ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 11-ին' ժամը 22.05-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդաձոր-Ձորագյուղ միջհամայնքային ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի 72NR777 պ/հ ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել' մասամբ հայտնվելով Ջաղաձոր գետում. տուժածներ չկան. Մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկբել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հ. Ս.-ի ավտոմեքենան հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված: