Հայաստանի ռուսական ռազմակայանում փետրվարի 11-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակամիջոցում անցկացվում են հրշեջ անձնակազմերի հատուկ հավաքներ: Ավելի քան 100 զինծառայողներ 20 միավոր հատուկ տեխինկայով կյուրացնեն ձմեռային տարեշրջանում ռազմական օբյեկտներում հրդեհների բռնկման պայմանական օջախների վերացման հարցերը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հրշեջ անձնակազմերի ուսուցման ընթացքում հրահանգիչներն անցկացրել են տարբեր արտակարգ իրավիճակներում հանդերձավորման, գույքի եւ կապի միջոցների պատրաստման, ինչպես նաեւ բարձրահարկ շենքերում ծայրապանակով ձեռքի հրշեջ սանդուղքների օգտագործմամբ պայմանական բռնկման օջախների վերացման պարապմունքներ:

 

Զորամասի նոր կազմավորված հրշեջ անձնակազմերի հավաքներն անցկացվում են տարեկան երկու անգամ:

 

Այս հավաքները նպատակ ունեն անձնակազմերին գործնական դասեր տալ ռազմակայանի օբյեկտներում արտակարգ իրավիճակների դեմ պայքարում եւ իրականին առավելագույնս մոտեցված պայմաններում նրանց հոգեբանորեն պատրաստել հրդեհների մարման գործողություններին: