Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ դեմ չէ վերադառնալ Ֆրասիայի առաջնություն:

«Ինձ հաճախ են հարցնում՝ ցանկանո՞ւմ եմ վերադառնալ «Սենտ Էտյեն»: Իհարկե, չէ՞ որ այն հարազատ ակումբ է ինձ համար: Շատ եմ մտածել այդ մասին և հասկացել եմ, որ կրկին ցանկանում եմ կրել դեղին մարզաշապիկը և զգալ ֆրանսիացի երկրպագուների աջկցությունը: Արդյո՞ք տեղի կունենա դա առաջիկայում, չեմ կարող ասել, պայմանագիր ունեմ «Բորուսիայի» հետ»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Bild-ը: