Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունը կքննարկի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը: Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ՀՀ Նախագահ Սերժ Սար գսյանի ելույթից հետո ՀՀԿ-ն քննարկելու է ԲՀԿ առանջորդին մանդատից զրկելու հարցը:

 

 

«Կա որոշակի բացակայությունների թիվ, եթե որևէ պատգամավոր այդ թվից ավելի անհարկի բացակայում է, ապա սկսվում է մանդատից զրկելու գործընթացը: Կանոնակարգով նախատեսված գործընթաց, որը վերաբերում է ԱԺ պատգամավորի բացակայություններին: Յուրաքանչյուրի գոծողությունները պետք է տեղավորվեն օրենքի մեջ:

 

 

Եթե ձեզ մոտ բազմաթիվ անգամ հարցեր են առաջացել, թե ինչու չի սկսվում նման գործընթաց, որովհետև, եթե որևէ մեկը խոսում է ազգի անունից, պետության և պետականության անունից, օրենքի անունից, ապա պետք է դա առաջինը պահանջի իրենից: Այդ առումով ՀՀԿ-ական պատգամավորներն այդ գործընթացն սկսելու են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

 

 

Հարցին, ինչո՞ւ մինչև հիմա ՀՀԿ-ականները չէին նկատել, որ Ծառուկյանն անհարկի բացակայել է ԱԺ նիստերից հարցին Նիկոյանն այսպես պատասխանեց. «Կարող են նաև ասել, ինչո՞ւ մինչև հիմա անվտանգության խորհրդի անդամ է մի մարդ, որը չի մասնակցում նիստերին, որն անվտանգության խորհրդում լինելով՝ իր գործունեությամբ ստեղծում է նաև անվտանգության խնդիր հենց պետության մեջ: Այդ հարցադրումները բազմաթիվ անգամ հնչել են, և այսօր եկել է այդ հարցադրումներին ընթացք տալու, լուծում տալու ժամանակը»: