ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 13-ին' ժամը 08.58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, գազատարից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34AU872 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Փ.) բախվել է գազի կարգավորման կայանին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք:

 

Գազի վթարային ծառայության աշխատակիցները վերացրել են արտահոսքը: