Ադրբեջանական քարոզչական արշավն անհաջողության է մատնվել ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին հաջողվել է փետրվարի 11-ին Նյու Հեմփշիրի ներկայացուցիչների պալատում կասեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական կարգերի կողմից առաջ քաշված' Լեռնային Ղարաբաղի ազատության դեմ ուղղված, հակահայկական քարոզչություն իրական ացնող բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Asbarez.com կայքը:

 

«Նյու Հեմփշիրի ներկայացուցիչների պալատն արդարացրեց իր «Ազատ ապրի’ր կամ մեռի’ր» կարգախոսը' մերժելով ենթարկվել Ալիևի միջազգային հակաքարոզչական արշավին, որի նպատակն է Արցախի ինքնորոշման իրավունքները ոտնակոխելը: Ուրախ ենք, որ Նյու Հեմփշիրը միացավ Կոլորադոյին, Միսիսիպիին, Հարավային Դակոտային, Թեննեսիին, Հավայներին և Վայոմինգին' մերժելով օժանդակել Ադրբեջանի իշխանություններին»,- նշել է Հայ դատի Արևելյան ԱՄՆ-ի հանձնախմբի վարչության ղեկավար Սթիվեն Մեսրոպյանը:

 

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ցավալի է համարել այն, որ Ադրբեջանի վարչակազմը հայերի հանդեպ ատելություն տարածելու նպատակով շարունակում է իր ապատեղեկատվական արշավը ԱՄՆ-ի տարածքում' աղավաղելով պատմությունը և փորձելով խուսափել Արցախի դեմ բռնարարքների պատասխանատվությունից: