Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տյառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր:

 

Բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության արարողություն: