Լիլիթ Հ.-ն (1974 թ. ծնված) հունվարի 31-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 40 հազար դրամ, անձնագիրը և բանկային 3 քարտ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին: Նա խոստովանել է կատարածը:

 

Կատարվում է քննություն: