Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի' Ջիվան Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի):

 

Նույն օրը Նախագահի մեկ այլ հրամանագրով Մարատ Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ' մինչև 2020 թվականի փետրվարի 14-ը պաշտոնավարման ժամկետով։