Ուկրաինայում մոլեգնած պատերազմական գործողությունները կասկածի տակ են դնում բոլորովին վերջերս կնքված հրադադարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով բրիտանական The Telegraph պարբերականը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փետրվարի 13-ի երեկոյան հայտարարել է, որ ռուսամետ անջատողականների շարունակական ռմբ ակոծությունները արևելյան Ուկրաինայի քաղաքացիների վրա ձախողում է օր առաջ Մինսկում կնքված խաղաղության համաձայնագիրը:

 

 

Լրատվական հրապարակումների համաձայն' վերջին բախումների ընթացքում Ուկրաինայում զոհվել է 28 քաղաքացիական անձ և զինվոր: «Դժբախտաբար Մինսկի համաձայնագրից հետո զգալիորեն աճել են հարձակումները: Մենք շարունակում են կարծել, որ համաձայնագիրը մեծ վտանգի տակ է»,- Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանն ասել է Պորոշենկոն:

 

 

Փետրվարի 12-ին «Նորմանդյան քառյակը»' Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Պյոտր Պորոշենկոն, Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մինսկում ստորագրել են Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ճանապարհային քարտեզը։ Պորոշենկոն և Պուտինն ասել են, որ հրադադարը կհաստատվի փետրվարի 15-ին կեսգիշերից։ Հրադադարը, որն ուժի մեջ կմտնի Գրինվիչի ժամանակով 22:00-ին, նոր կազմված խաղաղության ճանապարհային քարտեզի հանդեպ պաշտոնական Կիևի և ռուսամետ անջատողականների նվիրվածության առաջին փորձարկումն է :