Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրդի «Ռեալը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Դեպորտիվոյին»:

Հանդիպման ընթացքում դաշտի տերերը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:

Նախ 23-րդ րոպեին հաշիվը բացեց Իսկոն, ապա 73-րդ րոպեին Քարիմ Բենզեման հեղինակեց իր թիմի երկրորդ գոլը:

Արդյունքում «Արքայական ակումբը» 57 միավորով Պրեմիերայում շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը:

titulo foto

titulo foto

titulo foto

titulo foto