Մեքսիկայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, ևս 30-ը' վիրավորվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին:

 

 

Միջադեպի վայրում շարունակում են աշխատել փրկարարները:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Իրավապահ մարմինները փորձում են պարզել միջադեպի պատճառները: