ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 15-ին' ժամը 23.24-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բա խվել են «Նիսսան Մարչ» մակնիշի 34AF790 պ/հ (վարորդ Ա. Վ.) և «ԲՅԴ» մակնիշի 834OV61 պ/հ (վարորդ Ն. Բ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: