ՀՀ Նախագահի խոսքն այն մասին, թե տգիտությունն ու անգրագիտությունը քաղաքական դաշտում այլևս չպետք է տեղ ունենան, վերաբերում է ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլ բոլորին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

 

 

«Նախագահի ասածը վերաբերում է բոլորին, և իր անձնական տեսակետն ու ցանկությունն այն է, որ քաղաքական էլիտայի շրջանակներում առաջնային դիրքեր ունենան մարդիկ, որոնք օրինակելի կարող են լինել բոլորիս համար: Բայց ես չգիտեմ որևէ կուսակցությունում նմանատիպ որակներ ունեցող մարդու, ով հավակնում է լինել 500-ամյա գրատպության պատմություն ունեցող ժողովրդի առաջնորդ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ֆարմանյանը:

 

 

Նա ընգծեց, որ Գագիկ Ծառուկյանին չի հաջողվի Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, սակայն եթե քաղաքական ընդդիմադիր և դեռևս այլընտրանքային ուժերը ցանկություն ունեն Սահմանադրության շրջանակներում ավելի սուր քաղաքական պայքար տանելու, բնականաբար, դա իրենց իրավունքն է։

 

 

«Անընկալունակությունն իրավագիտորեն հավասար արժեք չէ անմեղսունակությանը, և օրենքից ու Սահմանադրությունից շեղվելու ցանկացած փորձ խստորեն կանխվելու է»,- հավլեց Ֆարմանյանը։