ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կլինեն Հայաստանում եւ հանդիպումներ կունենան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ակնկալվում է, որ այս անգամ միջնորդները նաեւ Ստեփանակերտ կայցելեն: Նրանք փետրվարի 16-ին եղել են Բաքվում' Իլհամ Ալիևից լուրջ բանակցություն ակնկալելով (այս մասին հայտարարել էր ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր միկրոբլոգում):

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խումբը փետրվարի 11-ից մեկնել էր Հելսինկի: Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է, և միջնորդները Հելսինկիում էին' խորհրդատվության համար: «Ուրախ էի հանդիպել Ֆինլանդիայի արտգործնախարար Տուոմիոյային և մյուսներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցով:

 

Ֆինլանդիան հակված է պրոգրեսի ԼՂ խաղաղ կարգավորման գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտարարել էր Ուորլիքը: