ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 17-ին' ժամը 01.53-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խնձորուտ գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները միջհամայնքային Հ-41 ավտոճանապարհի Վայք-Խնձորուտ հատվածի 25-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 15 ՍՍ 188 պետհամարանիշով ավտոմեքենան: