Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակի» հետ կնքած նոր պայմանագրի արդյունքում ավելի բարձր աշխատավարձ կստանա:

27-ամյա Մովսիսյանի նոր աշխատավարձը կկազմի մոտ 3,5 մլն եվրո՝ չհաշված հավելավճարները:

«Իզվեստիայի» տեղեկությունների համաձայն՝ հարձակվողի պայմանագրում սահմանված է նաև բոնուս 1,5 մլն եվրոյի չափով, որը Մովսիսյանը կստանա՝ «գոլ+փոխանցում» համակարգով 20 միավոր վաստակելու դեպքում:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը և մոսկովյան ակումբը նոր պայմանագիր կնքեցին նախորդ շաբաթ: Համաձայնագիրը կնքվել է «4+1» համակարգով և ուժի մեջ կլինի մինչև 2019թ: