Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ծրագրում է ապրիլի վերջին այցելել Ադրբեջան:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը' հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:

 

 

Ենթադրվում է, որ Ա.Աթամբաեւը մի շարք հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, որտեղ պետք է քննարկվեն Ադրբեջանի եւ Ղրղզստանի երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարները: