Հունաստանը մերժել է ֆինանսական օգնության ծրագրի երկարացման պայմանների մասին եվրագոտու ֆինանսների նախարարների առաջարկը: Այս մասին հայտնել է BBC-ն:

 

 

Նախագիծը նախատեսել է Հունաստանի ֆինանսական օգնության մասին համաձայնագրի գործողության ժամկետի՝ կես տարով երկարաձգում:

 

 

Հունաստանը ձգտում է հասնել ֆինանսական օգնության փաթեթի տրամադրման պայմանների արմատական վերանայման: Երկրի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ ԵՄ-ի և Հունաստանի միջև որևէ գործարք դեռևս չի լինի: