«Mediamall.am»   լրատվականն ամփոփում է անցնող օրը.













Պուտինը, Մերկելը և Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի իրադրությունը

 

 

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրության խաղաղ կարգավորման՝ Մինսկում հավանության արժանացած համալիր միջոցառումները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

 

 

«Արծարծվել են, մասնավորապես, հրադադարի ռեժիմին, ծանր սպառազինությունների հետքաշմանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ Դեբալցեւոյի շրջանի իրադրությունը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

 

 

Բացի այդ, ղեկավարները կարծիքներ են փոխանակել ԵԱՀԿ-ի առաքելության դերակատարության շուրջ: Նրանք պայմանավորվել են տարբեր ձեւաչափերով շարունակել շփումները Մինսկի պայմանավորվածությունների կատարմանն օժանդակելու նպատակով:

 

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, փետրվարի 16-ի ուշ երեկոյան Անգելա Մերկելը, Պյոտր Պորոշենկոն եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսային բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում անհանգստություն են հայտնել Դեբալցեւոյի շրջանում մարտերի շարունակման կապակցությամբ:

Նրանք նաեւ հանդես են եկել մարտական գործողությունների շրջան ԵԱՀԿ-ի դիտորդների ազատ մուտքն ապահովելու օգտին:

 

 

Իր հերթին ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը կոչ է արել Ուկրաինայի հակամարտության կողմերին՝ ձեռնպահ մնալ հրադադարը խախտող գործողություններից:

«Ես հուսով եմ՝ բոլոր կողմերը հանդես կբերեն բարձր պատասխանատվություն, կհարգեն եւ կկատարեն հրադադարի ռեժիմը բոլոր շրջաններում, այդ թվում եւ Դեբալցեւոյում»,- նշել է Դաչիչը կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

 

 

 

***

 

 

 

Ռուբեն Գևորգյանի խոսքին արձագանքում են ԵԿՄ արտերկրի կառույցների ներկայացուցիչները

 

 

 

Երկրապահ կամավորական միության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մեջբերված են ԵԿՄ Ֆրանսիայի ներկայացուցչության ղեկավար Ռուբեն Գալստանյանի և ԵԿՄ ԱՄՆ ներկայացուցչության ղեկավար Սամվել Ֆրանկլյանի խոսքերը՝ ուղղված ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանին՝ ի պատասխան վերջինիս՝ Մանվել Գրիգորյանի հասցեին արված հայտարարության:

ԵԿՄ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

 

«ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին ուղղված Ծաղիկ Ռուբոյի խոսքին արձագանքում են ԵԿՄ արտերկրի կառույցների ներկայացուցիչները։

 

 

Ռուբեն Գալստանյան՝ ԵԿՄ Ֆրանսիայի ներկայացուցչության ղեկավար



-Երազի՛ս երկիր, երկրիս հայրենակիցնե՛ր: Այս օրերին սփյուռքում բնակվող բոլոր հայերը անհանգստություն և ցավ են ապրում՝ տեղեկանալով, որ հայրենիքում խժդժություններ են, անհաշտ մթնոլորտ, որում լսվում են անհնազանդության կոչեր պետության նկատմամբ:

 

 

Հատկապես դա մտահոգիչ է, որ տեղի է ունենում այս օրերին, երբ ազգովի պատրաստվում ենք ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, երբ մեր պարտքն է աշխարհին ազգային միասնություն ցուցադրելը: Մեր թշնամին սահմանին հայ զինվորներին սպանողն է: Հայրենաբնակ քույրեր և եղբայրներ, մենք զորակցություն ենք հայտնում պետությանը, պետականությանը, հայոց նախագահին: Մենք աղոթում և աղաչում ենք համերաշխություն, հանդուրժողականություն, ներողամտություն միմյանց նկատմամբ:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

 

***

 

 

 

Ֆրանսիան հրաժարվել Է դուրս գրել Հունաստանի պարտքը

 

 

 

Փարիզը բացառում Է Աթենքի պարտքի դուրսգրման հնրավորությունը, բայց պատրաստ Է քննարկել դրա վճարման պայմանների փոփոխումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին հայտարարել Է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապենը:

 

 

«Հունաստանը պետք Է հստակ ասի, որ ինքը մարելու Է եվրոպացի հարկատուների հանդեպ ունեցած պարտքերը: Սակայն ես չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա դա անելու նախկին պայմանների ստույգ համապատասխանությամբ»,- պարզաբանել Է Սապենը France-2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

 

 

Ըստ նրա՝ խոսքը կարող Է վերաբերել Աթենքի սուվերեն պարտքի մարման ժամկետների, ինչպես նաեւ տոկոսադրույքների փոփոխմանը:

 

 

Այս հայտարարությունը ֆրանսիացի պաշտոնյան արել Է Բրյուսելում եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպումից հետո, որտեղ քննարկվել Է Հունաստանի տնտեսության իրադրությունը: Ինչպես նշում են փորձագետները, սույն հարցի շուրջը Ֆրանսիայի դիրքորոշումն ավելի մեղմ Է եվրոյի գոտու մյուս պետությունների ներկայացուցիչների կարծիքների համեմատությամբ: Փարիզն անհրաժեշտ Է համարում հավասարակշռություն գտնել անցյալում Հունաստանի իշխանությունների տված խոստումների եւ այն փոփոխությունների միջեւ, որոնք որոշել Է երկրի նոր կառավարությունը:

 

 

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Սապենը նաեւ նշել Է, որ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը, եթե նա ընդունի այդ որոշումը, վտանգավոր կլինի երկրի համար:

 

 

Ավելի վաղ Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել Է, որ պարտքերի մարումը պետք Է կախված լինի երկրի տնտեսության աճի տեմպերից: Աթենքը հրաժարվել Է վարկատուների պատվիրակության հետ համագործակցությունից, որի կազմի մեջ մտնում են ԵՄ-ի, Եվրոպայի կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչիները:

 

 

 

 

***

 

 

 

Պատգամավոր Մելիք Մանուկյանը ևս լքեց ԲՀԿ-ն

 

 

 

ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Ազգային ժողովի նախագահը պատգամավոր Մելիք Մանուկյանից ստացել է մանդատից հրաժարվելու դիմում:

 

 

Փետրվարի 16-ին սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանը' չնայած ԱԺ նախագահի աշխատակազմ նրա դուրս գալու մասին դիմում չի ներկայացվել, ու կանոնակարգը պահանջում է, որ նա դիմումը ներկայացնի ոչ թե ԱԺ նախագահին, այլ խմբակցություն: ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին նույն օրը հայտարարել էր Արագած Ախոյանը:

 

 

ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված է, որ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումն անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝

 

 

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին: Եթե պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

 

 

***

 

 

 

Լևոն Տեր-Պետրոսյան. Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման բացթողնված մի պատեհություն

 

 

 

Ս.թ. փետրվարի 12-ի կեսօրին ես մի նյութ էի ուղարկել iLur կայքին եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթին՝ մյուս օրն առավոտյան հրապարակելու նպատակով։ Բայց երբ փետրվարի 12-ի երեկոյան Սերժ Սարգսյանը հանդես եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված իր հայտնի ելույթով, ես անմիջապես հիշյալ խմբագրություններից ետ կանչեցի այդ նյութը, քանի որ ստեղծված նոր իրավիճակում դրա հրապարակումը բոլորովին այլ կերպ կընկալվեր։

 

 

Երկար ծանրութեթեւ անելուց հետո, սակայն, ես եկա այն եզրակացության, որ, անկախ ներքաղաքական զարգացումներից, իրավունք չունեմ հասարակությունից թաքցնել մի կարեւորագույն խնդիր, որն առնչվում է ողջ հայության եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կենսական շահերին։ Ուստի ուշացած, այնուամենայնիվ, ուզում եմ հասարակության սեփականությունը դարձնել այդ նյութը, որը ես վերնագրել էի «Բաց նամակ Սերժ Սարգսյանին»։ Ահա այդ նամակի ամբողջական բնագիրը.

 

 

«Նախեւառաջ ներողություն եմ խնդրում առ այն, որ Ձեզ դիմում եմ ոչ թե խորհրդապահական խողովակով, այլ բաց նամակով, ինչը պայմանավորված է երկու պարզ հանգամանքով.

 

ա. Այլ կերպ Ձեզ հետ հաղորդակցվելու պարագայում, նկատի առած մեր լուրջ քաղաքական տարաձայնությունները, իմ քայլը, որի էությունը կպարզեմ ստորեւ, զերծ չէր մնա զանազան կասկածներ ու ասեկոսեներ հարուցելու վտանգից։Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

Էդուարդ Շարմազանովը Վիեննայում կհանդիպի ԵԱՀԿ ԽՎ-ի գխավոր քարտուղար Օլիվեր Սպենսերի հետ

 

 

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ-ի ներկայացուցիչ, փետրվարի 18-20-ը Վիեննայում կմասնակցի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

 

 

Նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԵԱՀԿ ԽՎ-ի գխավոր քարտուղար Օլիվեր Սպենսերի եւ վեհաժողովում ներկայացված խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարների հետ:

 

 

 

***

 

 

Հարություն Ղարագյոզյանը և Գրիգորի Մարգարյանը ևս լքեցին ԲՀԿ-ն

 

 

 

Նկատի ունենալով բազմաթիվ հարցումները՝ ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից տեղեկացնում են.
«ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատգամավորներից ստացել է գրություններ.

 

 

1. ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է, որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:

 

 

2. ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը գրությամբ հայտնել է, որ դադարեցնում է անդամությունն ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, այնպես էլ ՀՀ ԱԺ նույնանուն խմբակցությունից: Պատգամավորն ԱԺ նախագահին տեղեկացրել է նաև, որ այսուհետ իր գործունեությունն Ազգային ժողովում կշարունակի որպես անկախ պատգամավոր»:

 

 

 

***

 

 

 

Արմեն Ռուստամյան. «Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը իսկապես կայացել է, սառույցը հալվում է»

 

 

 

Քիչ առաջ կայացել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: 168.am-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:





«Իսկապես հանդիպումը տեղի է ունեցել: Մենք մշտապես ասել ենք, որ պետք է հարթվեն սուր անկյունները, կողմնակից ենք հարաբերությունների բարելավմանը և մեր համեստ ջանքերն ենք գործադրել այդ հաշտեցման ուղղությամբ: Շատ ուրախ ենք, որ հանդիպումը վերջապես կայացել է, կոնտակտը առաջացել է և սառույցը հալվում է»,-ասաց Ա. Ռուստամյանը:

 

 

 

***

 

 

 

Սեյրան Սարոյանը՝ Ծառուկյանի հետ հանդիպման, ներքաղաքական սրացումների և ԵԿՄ մասին

 

 

 

Lurer.com-ի զրուցակիցն է ԵԿՄ վարչության անդամ, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը, ով անդրադարձել է վերջին օրերին մամուլում քննարկվող մի շարք հարցերի:

-Պարո՛ն Սարոյան, դուք, վստահաբար, տեղյակ եք՝ ինչպես որոշվեց, թե Սպարապետ Վազգեն Սարգսյանի ողբերգական մահից հետո ո՞վ պետք է ղեկավարի ԵԿՄ-ն:

 

 

-Այդ չարաբաստիկ ժամանակաշրջանը բոլորս հիշում ենք: Երկրում անկայուն վիճակ էր ստեղծվել: Վատ ժամանակաշրջան էինք ապրում՝ կորցնելով մեր Սպարապետին, մեր զինակից ընկերոջը։ Եվ ահավոր ծանր էր ազգի վիճակը, բոլորիս վիճակը, բանակի վիճակը: Ամեն վայրկյան մտածում էինք, որ մեր մոտ սենց խառնա, ադրբեջանցին հեսա հարձակում կանի: Ե՛վ ներքաղաքական վիճակն էր շատ ծանր, ե՛ւ արտաքին: Հիմա չեմ ուզում ասել՝ մարդկանց հիշողությունն է կորել, երևի ուզում են իրենց դերը բարձրացնել, բայց սենց բաներով դեր չի բարձրացվում, որովհետև կա իրականություն:

 

 

Երբ որ Սպարապետի թաղումից հետո ես ու Մանվել Գրիգորյանը գնացինք Սպարապետի տուն ծնողների մոտ (գրեթե ամեն երեկո գնում էինք), Գրետա մայրիկն իր սգի հետ միասին, նաև մտածում էր մեր պետականության, պետության մասին: Դուք պատկերացնում եք՝ կորցնելով այդպիսի որդի, այդպիսի մարդ (չնայած պարզ է, որ այդպիսի որդի բերած կինը ինքն էլ պետք է ուժեղ լիներ), մտածում էր պետության անվտանգության մասին, որովհետև Երկրապահն այդ ժամանակ անտեր էր մնացել: Մեր մտքով անգամ չէր էլ անցնում, բայց այդ կինը խելացի է ու պետականամետ, ու երբ ես ու Մանվելն իրենց տանն էինք ասեց. «Մանվե՛լ ջան, մի բան խնդրեմ, Վազգենի գործը պիտի շարունակվի»:Շարունակությունն՝ այստեղ: