ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նուլանդին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել ու ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Վիկտորյա Նուլանդը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հարգել են Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը' ծաղիկ դնելով անմար կրակի մոտ: