Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության հայտարարված մրցույթում առաջադրվել է տասնհինգ թեկնածու' «Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության» անդամ, իրավախորհրդատու Դավիթ Հակոբյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,

 

 

ԵՊՀ դասախոս Աննա Մարգարյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը, արդարադատության նախարարի խորհրդական Հայկանուշ Պարսամյանը, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը , ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը, Երևան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը, ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը,

 

 

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արտյոմ Գեղամյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ'այս մասին է տեղեկացնում ՀՀ Արդարադատության նախարարությունը:

 

 

Հայաստանի Հանրապետությունից ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը եւ գլխավոր դատախազության միջազգային -իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, սակայն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ էր հայտարարել հայաստանյան մրցույթի արդյունքները, որից հետ հայտարարվել էր նոր մրցույթ:

 

 

ՀՀ-ից ՄԻԵԴ-ի դատավորի մրցույթին մասնակցելու համար համապատասխան փաստաթղթերը կարող էին ներկայացվել մինչև 2015 թվականի փետրվարի 17-ը, ժամը 18:00-ը: Մրցույթն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգման փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի: