«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.













ՀԱԿ-ը՝ փետրվարի 20-ի հանրահավաքի տապալման մասին

 

 

 

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ կապված ԲՀԿ-ական ակտիվիստներին բերման ենթարկելու և ահաբեկելու հետ՝ դրանք որակելով իշխանության կողմից փետրվարի 20-ի հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված քայլ: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

 

 

«Փետրվարի 20-ին շտապ հանրահավաքի մասին իրազեկումից հետո՝ օրինական հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված իշխանության քայլերը վերածվել են քաղաքական ահաբեկչության լայնածավալ գրոհի։ Հանրահավաքը տապալելու համար իշխանությունն ընտրել է Համաժողովրդական շարժման դեմ ապօրինի բռնությունների, ահաբեկման ճանապարհը՝ այս անգամ որպես հիմնական թիրախ ընտրելով ԲՀԿ կառույցները և անհատներին։ Մասնավորապես ԲՀԿ տասնյակ ակտիվիստների բերման են ենթարկել Աջափնյակի, Արաբկիրի,

 

Նուբարաշենի տարածքային գրասենյակներից և ժամեր շարունակ պահել ոստիկանական բաժանմունքներում, շինծու պատրվակներով մտել է նաև Շենգավիթի, Կենտրոնի և Մալաթիայի գրասենյակներ։ Խախտելով օրենքի պահանջը, համապատասխան ոստիկանական բաժանմունքները հրաժարվել են ներս թողնել բերման ենթարկվածներին այցելության գնացած ԱԺ պատգամավորների։Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

«Ընկերությունների տնօրենները՝ Մանվել Գրիգորյանի՝ իբրև թե հարկեր չվճարելու մասին»

 

 

ԵԿՄ լրատվական ծառայությունը խնդրանքով դիմել է Լուրեր.com-ին՝ վերահրապարակել «Ընկերությունների տնօրենները՝ Մանվել Գրիգորյանի՝ իբրև թե հարկեր չվճարելու մասին» նյութը:

 

 

 

ԵԿՄ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Պավլիկմորոզովականության մեջ պապից ավելի կաթոլիկ գտնված եղբայրներ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը և Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ժամանակ առ ժամանակ փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը, թե իբր ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը խուսափում է հարկեր վճարելուց:

 

 

Այս եղբայրները պարզունակ հնարանքի են դիմում՝ մամուլին են ներկայացնում տեղեկանքներ միայն Արշալույսի գյուղապետարանին վճարած հարկերի մասին՝ ներկայացնելով, թե իբր Մանվել Գրիգորյանի վճարած հարկերն ընդամենն այդքանն են: Իրականում հրապարակվում է մի թիվ, որ Մանվել Գրիգորյանի իրականում վճարած հարկերից մի քանի հազար անգամ փոքր է: Հերթական անգամ էժանագին տրյուկ է կիրառվել՝ շրջանառության մեջ է դրվել դեռ նախորդ տարվա սեպտեմբերի մի հրապարակում, որը մանրակրկիտ փաստարկներով հերքվել է: Ընդ որում՝ հերքվել է անկախ, օբյեկտիվ հետաքննությամբ: Եվ մենք էլ խնդրում ենք Լուրեր.com-ին վերահրատարակել 2014-ի սեպտեմբերի հրապարակումը, որ հիմնված էր լրագրողական հետաքննության վրա»:

 

 


Լուրեր.com-ը, ընդառաջելով ԵԿՄ լրատվական ծառայության խնդրանքը, հրապարակում է «Ընկերությունների տնօրենները՝ Մանվել Գրիգորյանի՝ իբրև թե հարկեր չվճարելու մասին» նյութը. շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

 

***

 

 

 

 

ԲՀԿ-ն չեղյալ հայտարարեց փետրվարի 20-ի հանրահավաքը

 

 

 

 

 

ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել փետրվարի 20-ի հարահավաքը չեղյալ հայտարարելու մասին:

 

 

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Երևանի քաղաքապետարանն ի գիտություն չընդունելով հանրահավաքի իրազեկման հայտը' անօրինական խոչընդոտներ է ստեղծում նախապես հայտարարված փետրվարի 20-ի շտապ հավաքի անցկացման համար:

 

 

Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից' ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը:

 

 

Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում՝ օրինական բոլոր ճանապարհներով մենք գտնելու ենք քաղաքական լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և հասարակության շահերը պաշտպանելու համար», ասված է հայտարարությունում:

 

 

***

 

 

 

Նման ստեր տարածելը բացարձակ տեղին չէ. Տիգրան Ուրիխանյանը՝ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու մասին

 

 

 

«Ոմանք պատրաստ էին մարդկանց արյուն թափել իշխանություն պահելու համար, բայց նման ստեր տարածելը բացարձակ տեղին չէ: Սուտ է»,- Լուրեր.com-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու մասին լուրերին ի պատասխան՝ ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գագիկ Ծառուկյանը լքում է կուսակցության նախագահի պաշտոնը և վայր դնում պատգամավորական մանդատը:

 

 

 

 

***

 

 

 

 

Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց իրեն բացակա չդնել, շոյեց լրագրողի այտը և հեռացավ

 

 

 

 

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է փետրվարի 20-ին լինել Ազատության հրապարակում՝ չնայած այն հանգամանքին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չեղյալ է համարել փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը: Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ բոլոր հարցերին պատասխանելու է ուրբաթ օրը' ժամը 16:00-ին Ազատության հրապարակում: Ես անպայման լինելու եմ Ազատության հրապարակում: Ուրբաթ օրն ինձ բացական չդնեք, ես լինելու եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտարարեց Հովհաննիսյանը:

 

 

 

Լրագրողների հարցերին չպատասխանելու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը հարուցեց լրագրողների դժգոհությունը: Լրագրողները դժգոհում էին այն բանից, որ նախորդ ասուլիսին Հովհաննիսյանն ընդհանրապես չէր ներկայացել, իսկ հիմա էլ հրաժարվում է պատասխանել հարցերին՝ խոստանալով դրանց անդրադառնալ չեղյալ հայտարարված հանրահավաքի ընթացքում: Ի պատասխան դժգոհությունների ու հետևողականորեն հնչեցվող հարցերին' Րաֆֆի Հովհաննիսյանը լռեց, շոյեց լրագրողներից մեկի այտը և հեռացավ՝ ևս մեկ անգամ կոչ անելով իրեն բացակա չդնել:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

 

***

 

 

 

Դանակահարություն Դավիթաշեն թաղամասում

 

 

Փետրվարի 15-ին, ժամը 23.44-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դավիթաշեն թաղամասի Տ. Պետրոսյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, թիկունքի կտրած-ծակած վերքով, բուժօգնության է տեղափոխվել 1994 թ. ծնված Արման Ա.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

 

 

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Ա.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1995 թ. Արտաշես Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

 

 

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

 

***

 

 

 

ԲՀԿ-ն արյան գնով հարցեր լուծելու ճանապարհով չի գնա

 

 

 

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը միանգամայն նորմալ է համարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը և դրանում որևէ հակասություն նախորդ հայտարարությունների հետ չի տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ուրիխանյանն ընդգծեց, որ իրենք չեն գնում արյան գնով որևէ հարց լուծելու, երբե ք չեն գնացել և չեն գնա, ինչի մասին բազմիցս հայտարարվել է: «Ես զարմանում եմ, որ այսօր որևէ մեկը զարմանում է նրա շուրջ, ինչ հայտարարվել է առնվազն մի քանի հարյուր անգամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ուրիխանյանը:

 

 

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քաղխորհրդի նիստից հետո, որում ասվում էր' գնալ իշխանափոխության, ի՞նչ էր իրենից ենթադրում, Ուրիխանյանը պատասխանեց․ «Ենթադրում էր այն, ինչ արտաբերվել էր՝ շարադրված հայերեն լեզվով։ Փոխակերպումներ այստեղ փնտրել պետք չէ»։Շարունակւթյունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

Պաշտոնյաններ են ձերբակալվել

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նյութերի հիման վրա, փետրվարի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու, կաշառքի միջնորդության, կաշառք տալու, կաշառք ստանալու, իշխանազանցության կամ անգործության դեպքերի առթիվ։

 

 

Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ եւ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ձերբակալվել է 5 անձ։Շարունակությունն՝ այստեղ: