Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգում վեց մարդ Է մահացել թռչնագրիպի վիրուսից (H7N9), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Յանցզի վանբաո» թերթին:

 

Հրատարակությունը նշում Է, որ H7N9-ով վարակման նոր դեպք Է հայտնաբերվել նաեւ երկրի հարավում՝ Դունգուան քաղաքում (Գուանդունի նահանգ): Այսպիսով, տարեսկզբից Չինաստանում թռչնագրիպի վիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել 85-ը, դրանցից 28-ը՝ մահաբեր վախճանով:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Չինաստանում մարդու մոտ թռչնագրիպի վիրուսն առաջին անգամ ախտորոշվել Է 2013 թվականի մարտին: Մինչ օրս չկան այն բանի վկայություններ, որ թռչնագրիպը կարող Է մարդուց մարդու փոխանցվել օդակաթիլային ուղիով: ՄանրԷաբանները, սակայն, չեն բացառում դրա հնարավորությունը, եթե մանրԷահիմքը ենթարկվի մուտացիայի:

 

Ավելի վաղ չինացի փորձագետները նշել են, որ վիրուսի տարածմանը կարող Է նպաստել բնակչության կողմից լուսնային օրացույցով Ամանորի կամ Չունցզեի՝ Գարնան տոնակատարությունը: Դրա ընթացքում մեծանում Է սննդի մեջ օգտագործվող թռչնամսի քանակը, ինչը կարող Է թռչնագրիպով վարակման նոր դեպքերի պատճառ դառնալ: