Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հեղինակած գոլը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում՝ «Շալկեի» հետ հանդիպմանը պորտուգալացու 76-րդ գոլն էր եվրագավաթներում:

Այս ցուցանիշով մադրիդյան թիմի առաջատարը հավասարվեց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին և մադրիդցիների նախկին ֆուտբոլիստ Ռաուլին:

Նշենք, որ Ռոնալդուի համար այս գոլը «Ռեալի» մարզաշապիկով 58-րդն էր Չեմպիոնների լիգայի 58 խաղում:

Պորտուգալացին «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ երրորդ տեղը: 290 գոլով երրորդ հորիզոնականը Ռոնալդուն կիսում է Սանտիլյանայի հետ՝ զիջելով միայն Դի Ստեֆանոյին (308) և Ռաուլին (323):