Շիրակի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերում փետրվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ-Կապան միջպետական ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Սաստիկ բուք է Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: