«Երևան մոլ» առևտրի կենտրոնում գտնվող «Այ էլեկտրոնիկս» խանութում այսօր Ժամը 15:00-ին ակցիա էր նախատեսված՝ 100-ական հեռուստացույց, հեռախոս և արդուկ վաճառվելու էր ընդամենը 1000 դրամով:

 

«Երևան մոլ»-ում իրավիճակը լարված էր:

 

Երևան Մոլի» մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

 

««Երևան Մոլում» գործող բոլոր խանութները առանձին տնտեսվարող սուբյեկտներ են և նրանց մարքեթինգային գործունեությունը չի վերահսկվում մոլի ղեկավարության կողմից: Հայտնում ենք նաև, որ այս պահին ակցիան ավարտված է, և որևէ արտակարգ իրավիճակ, ինչպես նկարագրվում էր մամուլի տարածած նախորդ հաղորդագրություններում չի գրանցվել»: