ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 20-ին' ժամը 11.02-ին, ահազանգ է ստացվել, որ Հ-32 միջհամայնքային ավտոճանապարհի Ամասիա-Ցողամարգ հատվածում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մար տական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները Հ-32 միջհամայնքային ավտոճանապարհի Ամասիա-Ցողամարգ հատվածի 4-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի L3515 պետհամարանիշով ավտոմեքենան: