Շվեդիայի քաղաքացին, ով լրագրող է, այս շաբաթ անհետ կորել է սիրիա-թուրքական սահմանագծում: «Տղամարդը, ով 30 տարեկան է, կորել է այն շրջանում, որտեղ հսկողություն է իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (Սիրիայում)»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին փոխանցում է շվեդական Expressen թերթը:

 

Անհայտ կորած շվեդի անունը չի նշվում: Հայտնի է, որ լրագրողը ենթադրայլ շրջան իր այցի ընթացքում մինչ կորելը պահպանել է կապը շվեդ դիվանագետների հետ և խոստացել կապի մեջ մտնել օրը մեկ անգամ: Նա տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիայի տարածք անցնել թուրքական սահմանային Գազիանթեպ քաղաքով: Դրանից հետո նա կապի դուրս չի եկել 5 օր:

 

Շվեդիայի ոստիկանությունը սկսել է լրագրողի որոնողական քայլերը: