Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը դիմել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը' անդամ դառնալու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

 

Այս դիմումով հաստատվել են շրջանառվող լուրերն այն մասին, որ Ֆիդանը երկրի Ազգային հետախուզական ծառայությունից հրաժարական էր տվել' հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և պատգամավոր դառնալու նպատակով:

 

 

Հաքան Ֆիդանը Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականի մայիսի 25-ից: Նա իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր 2015 թվականի փետրվարի 7-ին: Ֆիդանի այս քայլը ողջունել էր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, մինչդեռ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն սխալ էր համարել: