Թուրքական Today's Zaman պարբերականի փոխանցմամբ Թուրքիան չեղարկել է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի առիթով ծրագրված միջոցառումները:

 

Միջոցառումները նախատեսված էին ապրլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը, սակայն մի շարք երկրների առաջնորդներ հրաժարվել են Անկարա այցելել , քանի որ այդ օրը Երևանում հիշատակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։

 

Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հանդես էին եկել հայտարարությամբ' հայտնելով, որ այս տարի Չանաքքալեի հաղթանակին նվիրված տոնակատարությունները կատարվելու են ոչ թե մարտի 18-ին, ինչպես նախորդ տարիներին, այլ ապրիլի 24-ին' Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

 

Ընդ որում, արարողությանը հրավիրվել էին ավելի քան հարյուր երկրի ղեկավարներ՝ այդ թվում և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նշվում է, որ հրավիրված երկրներից միայն հինգն էին համաձայնվել մասնակցել միջոցառումներին, այն էլ' ոչ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։

 

Շատ վերլուծաբաններ հայտնել էին, որ սա բացահայտ քայլ է' ընդդեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունների: