ՀՀ տարածքում փետրվարի 22-ի ժամը 11.00-ի դրությամբ կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Փակ են Սոթք-Քարվաճառ և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները:

 

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ձորագլուխ-Չքնաղ և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

 

Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի և Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: