«Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Սարգիս Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

 

Ինչպես հայտնում է դատական տեղեկատվական համակարգը, «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Սարգիս Գրիգորյանը, ազատազրկման մեջ գտնվելով, «Ֆեյսբուք» սոցիալակ ան ցանցի միջոցով ծանոթացել է ոմն Մանուշի հետ:

 

Դատապարտյալը ներկայանալով իբրև Վրաստանում գործող տուրիստական գործակալության աշխատակից՝ գումարը ետ վերադարձնելու պայմանով մաս-մաս վերցրել է 420.000 ՀՀ դրամ գումար և խաբեության եղանակով հափշտակել այն՝ Մանուշակին պատճառելով զգալի չափի գույքային վնաս: