Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունների ժամանակ ավելի քան 140 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին'վկայակոչելով հանրապետության օմբուդսմենի ապարատին:

 

«Դոնեցկի ժողովրդական հանրապետության առողջապահության նախարարության և դատաբժշկական փորձաքննության տվյալներով' 2015-ի փետրվարի 14-20-ը տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքով 145 մարդ է զոհվել, որոնց թվում' 9 տարեկան մեկ երեխա, 133 տղամարդ և 11 կին»,-ասվում է հաղորդագրությունում:

 

Բացի դրանից՝ հոսպիտալացված է 58 մարդ' հրազենային և ականից ստացված տարբեր աստիճանի վերքերով: