Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն' 2015 թ. ընթացքում 12-ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4% + 1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի վերին հատվածում և տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին' կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կայունանալով դրա շուրջ: Կենտրոնական բանկի Գնաճի հաշվետվության հանաձայն' արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պարագայում 2015 թ. տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կարագանան' աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

 

Ելնելով մինչև փետրվարի 10-ն առկա տեղեկատվության հիման վրա իրականացված կանխատեսումներից՝ ԿԲ-ն առաջին եռամսյակում կշարունակի նվազեցնել լոմբարդային ռեպո տոկոսադրույքը (ներկայում 14,5%)՝ նպատակ ունենալով նվազեցնել շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները: Այս պարագայում ԿԲ-ն տարեսկզբից բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը (ներկայում' 10,5%), այսպիսով, շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները մոտեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ինչը կնպաստի ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացման ամրա պնդմանը:

 

Գնահատելով և վերլուծելով ֆինանսատնտեսական շուկայի զարգացումները՝ Կենտրոնական բանկը գործի է դնում անհրաժեշտ գործիքակազմ՝ գնաճի տատանումները թույլատրելի միջակայքում պահելու և, ըստ այդմ, իր հիմնական խնդիրն իրագործելու ուղղությամբ: